Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը

հուլիսի 18, 2026
Թալինի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա առաջին համերգը, որին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Կատարումներով հանդես են եկել հայտնի երգիչներ Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Արփին, Մոնիկա Նազարյանը, Մավր Մկրտչյանը, Գուրգեն Դաբաղյանը, Անահիտ Հակոբյանը, «Ակունք» պետական ազգագրական համույթը։ Տոնական տրամադրույթուն են ապահովել նաև DJ Arni Rock-ն ու Hayk Apricota-ն։
Համերգային երեկոն եզրափակվել է շքեղ հրավառությամբ։
Այս տարվա ֆեստիվառյան հաջորդ համերգները տեղի կունենան օգոստոսի 15-ին՝ Գորիսում, օգոստոսի 29-ին՝ Ճամբարակում։
«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։