Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը 65 տարեկան է
հունիսի 21, 2026
Այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի 65-ամյակն է։
Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում, միաժամանակ ուսանել օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն։ Ասպիրանտուրան ավարտել է Երևանում, այնուհետև ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբը, միաժամանակ եղել է Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ-ստաժոր։ 1992-2000 թվականներին եղել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ 1995 թվականին Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը։ 2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է։
1996 թվականին պարգևտրվել է
«Մովսես Խորենացու» մեդալով, 2008 թվականին ստացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2016 թվականին պարգևատրվել է
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է վաստակաշատ արվեստագետին, մաղթում աշխատանքային նոր ոգեշնչումներ և քաջառողջություն: