Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Հարգանքի տուրք հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին

հունիսի 15, 2026

Այս տարի հայկական ծանրամարտի լեգենդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կդառնար 70 տարեկան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով անվանի մարզիկի հիշատակին։

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նախարար Ժաննա Անդրեասյանին է հանձնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի՝ Յուրի Վարդանյանի անվան հուշամեդալ, որը թողարկվել է մարզիկի 70-ամյակի կապակցությամբ: Այն, մասնավորապես, նախատեսված է սպորտի նվիրյալներին, ինչպես նաև հայկական ծանրամարտի զարգացմանն ու առաջընթացին նպաստող գործիչներին շնորհելու նպատակով։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆեդերացիայի տարաբնույթ նախաձեռնությունները՝ ուղղված անվանի մարզիկների հանրահռչակմանը, մարզաձևի զարգացմանն ու տարածմանը երիտասարդների շրջանում: