Ուշի գյուղի երաժշտական թատրոնի «Եղանակներ-եղանականեր» երաժշտախաղի առաջնաելույթը
հունիսի 17, 2026
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երաժշտական թատրոնի «Եղանակներ-եղանակներ» երաժշտախաղի առաջնաելույթը։
Երաժշտաթատրոնի այս խումբը 2023 թվականի հոկտեմբերին հիմնել է գրականագետ, թատերական գործիչ Անահիտ Արամունի Քեշիշյանը։ Խմբի երաժշտական մասը ղեկավարում է երաժիշտ-ստեղծագործող Արգինա Հարությունյանը։ «Եղանակներ-եղանակներ» երաժշտախաղի սցենարի և բեմականացման հեղինակը Անահիտ Արամունի Քեշիշյանն է։ Սցենարի հիմքը ժամանակակից մանկագիր Երազիկ Գրիգորյանի երեք հեքիաթներն են։
Թատերական խումբը ելույթներ է ունեցել Արագածոտնի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում և քաղաքներում, ինչպես նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում․ խմբի ելույթներն ընդունվել են մեծ խանդավառությամբ։
Խումբը նպատակ ունի ընդլայնելու իր գործունեությունը՝ հնարավորինս ուշադրություն բևեռելով մարզերում, հատկապես գյուղերում տարվող որակյալ աշխատանքների արդյունքների վրա՝ ոգևորելով նաև այլ բնակավայրերում նման նախաձեռնությունների մեկնակը։
Ուշիի երաժշտական թատրոնի խմբի պարապմունքներն իրականացվել են ԿԳՄՍ նախարարության և Արագածոտնի մարզպետարանի և Ուշիի համայնքապետարանի աջակցությամբ: