Վերակառուցումից հետո բացվել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը
հունիսի 19, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերակառուցվել են երեք մասնաշենքերը, ինչպես նաև կառուցվել է մեկ նոր մասնաշենք։
Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ: Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։ Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփներ, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։ Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վարչապետը շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և ընդգծել դպրոցաշինության ծրագրերում նոր բաղադրիչի ավելացման կարևորությունը՝ որպես առանձնահատուկ ուղղություն: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։
Երկրի ղեկավարը կարևորել է նաև դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայությունը և նշել, որ այդ հարցում կհամագործակցեն քաղաքապետարանի գործընկերների հետ։ Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ որակի փոփոխությունը շատ էական է և կարևոր՝ որպես սկզբունքային հարց:
Նա շնորհակալություն է հայտնել մանկավարժներին և ուսումնական հաստատության աշխատակազմին, մասնավորապես նաև դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ ամենաօրյա աշխատանքի և կրթության բարելավման գործում ներդրած ջանքերի համա