«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնն անցկացվում է 14 անվանակարգում
հունիսի 16, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 9-30-ը Վաղարշապատում անցկացվում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը։
Փառատոնի հիմնադիրներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։
Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 160-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 1500 աշակերտներ։ Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների սաներ։
Փառատոնն անցկացվում է 14 անվանակարգում։ Գնահատող հանձնախմբում ներգրավված են պետական երաժշտախմբերի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ուսումնական հաստատությունների դասախոսներ, արվեստի և երաժշտության ոլորտի ականավոր գործիչներ։