Coat of arms of the Republic of Armenia
Ministry of ESCS of the RA
Sport

Բրոնզե մեդալ՝ աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

November 10, 2026

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։

Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։ Հայ շախմատիստը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականն արագ շախմատի առաջնությունում։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 5-րդ մրցանակային
հորիզոնականը։

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։