Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Աննա Կարենի Բաբաջանյան

Ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում

Կրթություն

2010-2014 թթ. - Երևանի պետական համալսարան, բակալավրի աստիճան՝ «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ

2014-2016 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարան, մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ

2017-2018 թթ. - Քեմբրիջի համալսարան, կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն

2026 թվականի սեպտեմբերի 2-ից - ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

2015-2017 թթ. - Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան՝ որպես անգլերենի ուսուցիչ

2016-2017 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարան («Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղ)՝ որպես դասախոս

2018-2019 թթ. – ներգրավվածություն հետազոտությունների միջազգայնացման խթանմանն ուղղված C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական

2019-2020 թթ. - Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ

2019-2022 թթ. - ներգրավվածություն Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբում (Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագիր)՝ որպես համակարգող փորձագետ

2020 թ. - Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան

2021-2022 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժին՝ HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագրի համակարգող

2022 թ. – ՄԱԿ-ի Հայաստանում համակարգողի գրասենյակի շրջանակում ներգրավվածություն «Կրթության վերափոխման գլոբալ գագաթնաժողովի» (TES) աշխատանքներում՝ որպես ազգային խորհրդատու (Junior Consultant/Local Expert)

2022-2026 թթ. - Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնի ղակավար

2023-2026 թթ. - «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ

Այլ տվյալներ

Մասնակցություն մի շարք միջազգային վերապատրաստումների և հետազոտական ծրագրերի

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին

Ամուսնացած է