Արթուր Մելսիկի Մարտիրոսյան
Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում
Կրթություն
2002-2005 թթ. - ԵՊՀ ասպիրանտուրա
2000-2002 թթ. - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա
1996-2000 թթ. - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրիատ
Աշխատանքային գործունեություն
2020 թ. փետրվարի 12-ից - ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2018-2020 թթ. - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն, հանրային գործընկերության գծով տնօրեն
2015 -2018 թթ. - Հայ Դատի ԱՄՆ Արևելյան շրջանի համայնքային ներգրավման և հաղորդակցության գծով տնօրեն
2014 թ. - Սփյուռքի ներգրավման փորձագետ «Վորլդ Վիժն ԱՄՆ» (World Vision USA) միջազգային բարեգործական կազմակերպությունում
2013-2014 թթ. (ընդհատումներով) - Ֆոնդհայթայթման և սփյուռքի ներգրավման փորձագետ ՕՔՍՖԱՄ(OXFAM) միջազգային կազմակերպությունում
2011 թ. - Տեղական մակարդակով շահերի պաշտպանության կազմակերպման և ՔՁԳ մեթոդաբանության գծով անկախ փորձագետ «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունում
2005-2010 թթ. - ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս
2008 -2011 թթ. - «Վորլդ Վիժն Հայաստան»-ի համայնքային ներգրավման գծով փորձագետ
2005 թ. - «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար
2004-2008 թթ. - «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրերի հանրային քաղաքականության մասնագետ
2001-2002 թթ., 2003-2004 թթ. - ծրագրի համակարգող «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ-ՄԻԺԻ» ՀԿ
Վերապատրաստումներ
2013 թ. սեպտեմբեր-2014թ. հունիս - «Հանրային կառավարում» մասնագիտական ուսումնասիրությունների դպրոց, Նյու Յորքի Սիթի համալսարանի Մըրֆի իստիտուտ, Նու-Յորք, ԱՄՆ
2008 թ. սեպտեմբերի 22-27 - «Զարգացման ֆասիլիտացիա», դասընթաց Վորլդ Վիժնի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի գրասենյակի կողմից, Ալբանիա, Տիրանա
2009 թ. սեպտեմբերի 21-25 - «Ինչպե՞ս օգտագործել ձեր քաղաքացիների ուժը», դասընթաց Հաագայի «Տեղական ինքնակառավարման ակադեմիայի» կողմից, Հաագա, Նիդեռլանդներ
2008 թ. մարտի 3-7 - «Շահերի պաշտպանություն և քաղաքականության ազդեցություն», դասընթաց Վերապատրաստման և հետազոտության միջազգային կենտրոնի կողմից, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա
Այլ տվյալներ
Քաղաքական գիտությունների թեկնածու
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
Ունի մեկ երեխա