«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում» համաձայնագիր
keyboard_arrow_left
Միջպետական համագործակցության շրջանակում տրամադրվող կրթաթոշակային հնարավորություններ
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված միջպետական համաձայնագրերի շրջանակում յուրաքանչյուր ուսումնական տարի, փոխադարձության սկզբունքի հիման վրա, գործընկեր պետությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրում են կրթաթոշակային տեղեր՝ տվյալ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը շարունակելու նպատակով։
Կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում՝ հատկացվող տեղերի քանակը, առաջարկվող կրթական ծրագրերը, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումների ներկայացման ժամկետները և այլ պայմաններ, հրապարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում։
Կրթաթոշակային հնարավորություններ են նախատեսված հետևյալ պետությունների հետ կրթության և գիտության ոլորտներում համագործակցության շրջանակում.
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին 2021-2026 թվականների համար» գործնական ծրագիր
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2023-2027 թվականների համագործակցության մասին» ծրագիր
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2023-2027 թվականների համագործակցության մասին» ծրագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2026-2028 թվականների համար նախատեսված «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիր
Էրազմուս+
Էրազմուս+ ծրագիրը կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներում գործող Եվրոպական միության ամենախոշոր ծրագիրն է: 2021–2027 թվականների ծրագրի շրջափուլի բյուջեն կազմում է 26.2 միլիարդ եվրո, որը համալրվել է ԵՄ արտաքին ֆինասական գործիքներից տրամադրվող լրացուցիչ 2.2 միլիարդ եվրոյով։ Ծրագրի բյուջեն գրեթե կրկնապատկվել է՝ համեմատած նախորդ՝ 2014–2020 թվականների ծրագրային շրջանի հետ։ Էրազմուս+ ծրագիրն աջակցում է Եվրոպական կրթական տարածքի, Թվային կրթության գործողությունների ծրագրի և Եվրոպական հմտությունների օրակարգի շրջանակում սահմանված առաջնահերթություններին և գործողություններին։
Չնայած Հայաստանը ծրագրին չասոցացված երրորդ երկիր է, այն ակտիվորեն մասնակցում է Էրազմուս+ ծրագրին 2014 թվականից ի վեր։ Հայաստանյան կազմակերպությունները կարող են մասնակցել մի շարք գործողությունների, այդ թվում՝ դիմել որպես նախագծի համակարգող (Project Coordinator)։ Հայաստանյան շահառու կազմակերպություններին Էրազմուս+ ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել գործունեություն հետևյալ ոլորտներում․
- Բարձրագույն կրթություն
- Մասնագիտական կրթություն և ուսուցում
- Երիտասարդություն
- Սպորտ
addremove
Էրազմուս+ ազգային գրասենյակ
Ավելին
keyboard_arrow_right«Էրազմուս+երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների ցանց
«Էրազմուս+երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թ., որը գործում է Արևելյան գործընկերության 6 երկրում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում: Տեղեկատվական կենտրոնի նպատակն է՝ տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն երիտասարդներին և երիտասարդական կառույցներին՝ Հայաստանում Եվրամիության «Էրազմուս+երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում: Հայաստանում «Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի գործունեությունը համակարգում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:
addremove
Տեղեկատվական կենտրոն Հայաստանում
Ավելին
keyboard_arrow_right«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերի 12-ին: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցությունը նպաստում է գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով ՀՀ գիտնականներին օգտվելու ծրագրին մասնակից պետությունների առաջադեմ ենթակառուցվածքներից: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունն ապահովում է նաև ՀՀ գիտական համակարգի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը:
addremove
«Հորիզոն Եվրոպա» ծրագիր
Ավելին
keyboard_arrow_right«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիր
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական միության ծրագրերից է, որը համախմբում է մի շարք գործողություններ՝ ուղղված ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝ մշակույթ, մեդիա միջոլորտային։ «Մշակույթ» բաղադրիչը համաֆինանսավորում է նախագծեր, որոնք իրականացվում են մշակութային և ստեղծագործական ոլորտներում՝ ընդգրկելով գեղարվեստական ինքնարտահայտման բոլոր ձևերը։ Բացառություն են կազմում բացառապես աուդիովիզուալ կամ կինեմատոգրաֆիական նախագծերը, որոնք աջակցություն են ստանում «Մեդիա» բաղադրիչի շրջանակում։
addremove
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիր
Ավելին
keyboard_arrow_right