Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Օտարերկրյա դիմորդների համար

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը, իրականացնում է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը։

fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:

Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն ներկայացված են դիմորդի ուղեցույցում:

2026-2027 ուսումնական տարվա հայտագրման գործընթաց
Ավելին

Միջին մասնագիտական ուսհաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Առաջնորդվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։

Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում:

2026-2027 ուսումնական տարվա հայտագրման գործընթաց
Ավելին