Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Դրամաշնորհ գրողներին, թարգմանիչներին և հետազոտողներին

օգոստոսի 20, 2026

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք ՀՀ քաղաքացի են:

Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում:

Ներկայացված հայտերը քննելու և 2027 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհին դիմելու հայտաձևը ներբեռնել այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010599699, ներքինը՝ 697, դիմել Արմեն Սարգսյանին) բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):