Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Զեկույցներ, համաձայնագրեր և հաշվետվություններ

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA)

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության և ԵՄ անդամ 28 պետությունների կողմից, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հիմնական իրավական շրջանակն է։ Այն սահմանում է քաղաքական երկխոսության, ժողովրդավարական կառավարման, տնտեսական զարգացման, ոլորտային բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման առաջնահերթությունները։ Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է ՀՀ վարչապետի 01062019թ N 666-Լ որոշմամբ:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)
Ավելին
ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզ
Ավելին

Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը ֆինանսավորման համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023թ. օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին: «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 29.3 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ որպես դրամաշնորհ:

Համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թվականների Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսի 25-ին հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրին:

2025 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին
2024 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին
2023 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին