Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Զեկույցներ, համաձայնագրեր և հաշվետվություններ

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA)

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության և ԵՄ անդամ 28 պետությունների կողմից, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հիմնական իրավական շրջանակն է։ Այն սահմանում է քաղաքական երկխոսության, ժողովրդավարական կառավարման, տնտեսական զարգացման, ոլորտային բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման առաջնահերթությունները։ Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է ՀՀ վարչապետի 01․06․2019թ․ N 666-Լ որոշմամբ:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)
Ավելին

Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը ֆինանսավորման համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023թ. օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին: «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 29.3 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ որպես դրամաշնորհ:

Համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թվականների Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսի 25-ին հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրին:

2026 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին
2025 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին
2024 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին
2023 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ ինքնագնահատման զեկույց
Ավելին