Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ

նոյեմբեր 11, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 10-ի N 2375-Ա/2 հրամանով երաշխավորվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունները և վերապատրաստման դասընթացների ծրագրերը: Ըստ այդմ՝ քոլեջների ատեստավորման ենթակա մասնագետները կարող են վերապատրաստվել ներքոնշյալ հաստատություններում՝ ըստ ուղղությունների։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում
  • Գինեգործություն
  • Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում
  • Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
  • Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
  • Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
  • Էլեկտրոնիկա և կապի համակարգեր
  • Փոստային կապ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

  • Զբոսաշրջային ծառայություններ և սպասարկման կազմակերպում

«Ինստրուկտարիում» ՍՊԸ

  • Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա